Լրահոս

29.07.2016 14:00


«Բոլոր ազատ արձակվածների մոտ եղել է մարմնական վնասվածք»

«Բոլոր ազատ արձակվածների մոտ եղել է մարմնական վնասվածք»

Հուլիսի 21-ի դեքերի առնչությամբ 136 անձ է բերման ենթարկվել, որոնցից 6-ը կալանավորվել է։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը։

–Առհասարակ, ըստ մեզ՝ ոստիկանության կողմից միջոցներ են ձեռնարկվում մարդկանց վախեցնելու և ինչ-որ արդյունքների հասնելու համար,–նշել է Իսկանդարյանը։

–Ում հետ որ խումբը հանդիպել է, կամ նրանք, ովքեր արդեն ազատ են արձակված եղել, բոլորի մոտ անխտիր եղել է մարմնական վնասվածք: Վնասնվածքները ևս տարբեր էին: Ոստիկանությունը, իհարկե, կարող է մեկնաբանել, թե մարմնական վնասվածքները բերման ենթարկելուց և դիմադրություն ցույց տալուց են եղել: Ես ձեզ ասեմ, որ որպես փորձառու փորձագետ այս ոլորտում` կային մարմնական վնասվածքներ, որոնք բերման ենթարկելու ժամանակ չէին կարող առաջանալ: Օրինակ` մարդու աչքի տակի կապտուկը, այտուցը: Դրանք միայն հարվածի դեպքում են լինում,–հավելել է բանախոսը։

Իսկանդարյանի խոսքով՝ օրենքի ոչ մի կետով կանոնակարգված չէ բերման ենթարկված անձանց բացի ոստիկանությունից` որևէ այլ տեղ տեղափոխելու հանգամանքը. դա օրենքի 100–տոկոսանոց խախտում է:

–Դա արվել է մարդկանց մեկուսացնելու համար. վառ օրինակ` Լևոն Բարսեղյանի դեպքը: Փաստացի, նա մեկուսացված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը