Փաստաբանը պահանջում է Արամ Մանուկյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց
Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը գրավոր դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ պահանջելով իր պաշտպանյալ Արամ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ այդ հաստատության վատթար սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով:
Պետրոսյանը նշել է, որ հիվանդասենյակի պատերը բորբոսնած են, իր այցելության ժամանակ հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու համար չկային ոչ մի պայմաններ, բացակայում էին բուժաշխատողները, իսկ նոր վիրահատված ծանր հիվանդի սնունդը բաղկացած էր սև հացից, պանրից և կարագից:
Նա հավելել է, որ նման անմարդկային պայմաններում Մանուկյանը կարող է արյան վարակ ստանալ:

7or.am