Աշխարհ

29.07.2016 11:45


Թուրք ուժայինները կարող են անցնել Էրդողանի վերահսկողության տակ

Թուրք ուժայինները կարող են անցնել Էրդողանի վերահսկողության տակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է իր վերահսկողության տակ դնել երկրի ԶՈւ գլխավոր շտաբը և Ազգային հետախուզական վարչությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ թուրքական հեռուստաալիքներին հղումով։ Ներկայումս երկու գերատեսչությունն էլ ենթարկվում է վարչապետին։ Էրդողանի նախաձեռնությունը համապատասխան փոփոխություններ է ենթադրում Թուրքիայի Սահմանադրությունում։ Շտկումներին պետք է հավանություն տան խորհրդարանը և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։

Թուրք առաջնորդը խոստացել է վերակազմավորել երկրի զինված ուժերը ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը