Աշխարհ

29.07.2016 10:44


Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունը հակառուսական է դարձրել

Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունը հակառուսական է դարձրել

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կտրուկ հակառուսական դիրքորոշում է որդեգրել։ Այս մասին գրում է «The Washington Post»–ը։

Ինչպես նշվում է, ընթացիկ ընտրական քարոզարշավի արդյունքում ամերիկյան 2 առաջատար կուսակցությունները՝ Դեմոկրատականը և Հանրապետականը, Ռուսաստանի հարցով փոխվել են իրենք դիրքորոշումներով։ ԱՄՆ–ի վարչակազմը Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետում քայլեր էր ձեռնարկել Մոսկվային ընկերության ձեռք մեկնելու ուղղությամբ։ Դրանք ղեկավարում էր հենց Քլինթոնը։

Այժմ Ռուսաստանի հարցով նա անցել է ավելի կտրուկ հռետորաբանության։ Ինչպես ասվում է հոդվածում, դեմոկրատների էլեկտրոնային փոստերը մուտք գործելու հարցում Մոսկվայի մասնակցության շշուկներից և ջնջված էլեկտրոնային նամակները գտնելու Թրամփի կոչից հետո Քլինթոնի շտաբը հանձնարարել է իր վստահված անձանց նախընտրական մրցավազքի ընթացքում քննադատել Ռուսաստանին և իր հակառոկորդին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը