Ահաբեկիչներին տրվող բնորոշումն ավելի համապատասխանում է մեր իշխանությունների քայլերին
Քաղաքագիտության ֆակուլտետում ուսանելու տարիներին համալսարանի տված քիչ գիտելիքներից շատ ուժեղ մոտս տպավորվել էր թեման՝ ինչպես պայքարել ահաբեկչության դեմ։
Շեշտվում էր, որ պայքարի դժվարությունը նրանում է, որ հավասար դիրքերում չեք․ տեղեկություն չունես իրենց տեղակայման մասին, գաղտնի են խաղում, երբեք չգիտես՝ որտեղ կհայտնվեն ահաբեկիչները, ինչ կանեն ու ինչի համար։ Մի խոսքով, չգիտես՝ որտեղից վտանգ սպասել։
Հիմա էս բնորոշումն ավելի համապատասխանում է մեր իշխանությունների քայլերին․ իրենք ուղղակի անհասանելի են հասարակ մահկանացուներիս համար. որևէ երկխոսություն, հանրության հետ որևէ կոնտակտ չկա, չկա որևէ պատրաստակամություն՝ քննարկելու այն խնդիրները, որոնք ծնել են խոր հանրային բողոքն ու ծայրահեղ քայլերը։ Դրա փոխարեն իրենց ուժային կողմը՝ ոստիկանությունը, կարող է մեկ էլ հայտնվել կողքիդ ու ուժ կիրառել, ձերբակալել։ Իրենք երևի նայում են աչքերիդ ու միանգամից հասկանում՝ վտանգավոր ես։ Ոնց որ հատուկ ու ամեն ինչ անեն, որ մարդիկ է՛լ ավելի ծայրահեղ տրամադրվեն իրենց նկատմամբ։
Հ․Գ․ Տպավորություն է, որ իշխանությունը զբաղվում է «Սասնա ծռերի» քարոզով․ ինչքան շատ են փորձում ապամարդկայնացնել, այնքան մարդիկ է՛լ ավելի են նրանց որպես հերոսի վերաբերվում։
Երբ ակնհայտորեն հանրությունը պոռթկում է, թացը չորին խառնվում է, իսկ իշխանությունն իսկի ձև չի անում, որ պատրաստ է առկա խնդիրները դնել սեղանին, իր ցանկացած հակաքայլ ուղղակի իր դեմ է աշխատում։ Ու տպավորություն է, որ իրենք իսկ դեռ չեն գիտակցել, որ իրավիճակը վաղուց դուրս է եկել զինված խմբի քայլերի շրջանակից:

Աստղիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից