Քաղաքական

28.07.2016 17:50


ԱԺ արտահերթ նստաշրջանը չի գումարվի (լուսանկար)

ԱԺ արտահերթ նստաշրջանը չի գումարվի (լուսանկար)

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 17.00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանը չի գումարվի, քանի որ մինչ այս պահը հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն։

«Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է, և պետք է լուծվի քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»,-«Ֆեյսբուքում» գրել է նա։

Նշենք, որ արտահերթ նիստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը միացել են պատգամավորներ՝

Վարդան Օսկանյանը (ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն),

Էլինար Վարդանյանը (ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն),

Ստեփան Մարգարյանը (ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն),

Վահե Հովհաննիսյանը (ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն),

Թևան Պողոսյանը («Ժառանգություն» խմբակցություն),

Նիկոլ Փաշինյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),

Լևոն Զուրաբյանը (Հայ ազգային կոնգրես),

Ստեփան Դեմիրճյանը (ՀԺԿ),

Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցություն),

Ալեքսանդր Արզումանյանը (ՀՀՇ),

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն» կուսակցություն),

Ռուբեն Հակոբյանը, («Ժառանգություն» խմբակցություն),

Լյուդմիլա Սարգսյանը, (ՍԴՀԿ),

Տիգրան Ուրիխանյանը, («Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն),

Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ),

Լևոն Դոխոլյանը (ՕԵԿ),

Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ),

Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ),

Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը