Կարծիք

28.07.2016 17:18


Ի վերջո, դուք ծառայում եք պետությանը, ոչ թե ախպոր դուքանի

Ի վերջո, դուք ծառայում եք պետությանը, ոչ թե ախպոր դուքանի

Այսօր գնացի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հունիսի 6-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած դեպքերի թեմայով ցուցմունք տալու: Թե բա, որ Ղարաբաղից չգան հասնեն այստեղ, ի՞նչ կլինի, արի մի երկու հարցի պատասխանի:
Ուրեմն Ղարաբաղի քննիչները մինչեւ այս պահը ոչ մի հարց չեն տվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու դեպքի հետ կապված, սակայն, իբր, զբաղվում են հեռախոսի հափշտակման գործերով ու այսօր էլ ինձ հարցնում են, թե բա՝ ինչո՞ւ չես ասել, որ դու լրագրող ես, որ քրեական գործը ոչ թե հեռախոս հափշտակելու կապակցությամբ հարուցենք, այլ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի հետ կապված:
Իհարկե, շատ «կուռ տրմաբանական» հարց է...
Ասում եմ՝ էդ քննիչին փոխանցեք, որ ցուցմունքներս լավ կարդա ու ընդգծի այն հատվածները, որտեղ ես ասել եմ, որ դեպքի վայրում էի Հայկ Խանումյանից հարցազրույց վերցնելու նպատակով ու լրագրողական իմ մասնագիտական օրինական գործունեությունը չի սահմանափակվում միայն Հայկի հետ հարցազրույց անելով:
Մի խոսքով, կարծում եմ, որ մի քիչ լրջանալ է պետք. ի վերջո, դուք ծառայում եք պետությանը, ոչ թե ախպոր դուքանի։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը