Քննչական կոմիտեի դիմաց պահանջել են ազատ արձակել վերջին օրերին ձերբակալված ցուցարարներին
Այսօր՝ հուլիսի 28–ին, ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց մի խումբ երիտասարդներ խաղաղ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն վերջին օրերին ձերբակալված ցուցարարների, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել։ Նրանք պահանջել են ոստիկանությունից ցուցաբերել զսպվածություն և չխախտել մարդկանց՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով և «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքով ամրագրված՝ խաղաղ հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքը։
–Մենք կոչ ենք անում դադարեցնել մարդկանց բերման ենթարկելու գործելաոճը, քանի որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Կոչ ենք անում ազատել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև կարճել բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են վերջին օրերին խաղաղ ցույցերի մասնակցածների դեմ,–լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի գործողության մասնակից Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ նման գործելաոճը չի նպաստում կրքերի հանդարտեցմանը, այլ ընդհակառակը՝ լարում է հասարակությանն իրավապահ մարմինների դեմ՝ ավելացնելով հասարակության և իշխանության միջև անջրպետը։
Նինա Մարգարյանն էլ հավելել է, որ իր ընկերներին ու հարազատներին ևս այս օրերի ընթացքում ապօրինի կերպով բերման են ենթարկել, և նրանց դեմ նույնպես քրեական գործեր են հարուցվել։
–Պետք է հաշվի առնել այն փաստը, որ ըստ բազմաթիվ տեղեկությունների՝ ցույցերի ընթացքում տեղի են ունեցել սադրանքներ, սակայն այդ տեղեկություններին որևէ ընթացք չի տրվել, իսկ մեր տղաները ստիպված են պատասխանատվություն կրել,–ասել է Ն.Մարգարյանը։

7or.am