Դավութօղլուն ասել է, որ ինքն է հրամայել խոցել ռուսական Սու–24–ը
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն NTV–ի հետ զրույցում հայտարարել է, որ 2015–ի նոյեմբերին իր հրամանով է խոցվել ռուսական Սու–24–ը, և հավելել, որ հրամանն ի կատար է ածվել Գլխավոր շտաբի հրահանգի համաձայն։ Այս մասին գրում է «Hurriyet»–ը։
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիայի օրենքներով՝ վարչապետն է գրավոր հրահանգով գլխավոր հրամանատարությանը կրակ բացելու կարգը հաստատում։
Դավութօղլուն նաև նշել է՝ նման քաղաքական պատասխանատվություն կստանձներ, եթե դա պատահեր նաև այժմ։
Հիշեցնենք՝ 2015–ի նոյեմբերի 24–ին Սիրիայում թուրքական կործանիչով ռուսական Սու-24 խոցվեց։ Կատապուլտված օդաչուին ներքևից գնդակահարեցին թուրքմեն զինյալները։

7օr.am