ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ներկայացնող 4 պատգամավորները միացել են ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը
ՀՀ Սահմանադրության 70–րդ և ԱԺ կանոնակարգի 39–րդ հոդվածի համաձայն՝ ս/թ հուլիսի 28–ին՝ ժամը 17։00–ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությանը միացել են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը։
Արտահերթ նստաշրջանի օրակարգն է ՀՀ ԱԺ որոշումը՝ ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի շուրջ 2016թ. հուլիսի 17–ից հետո ստեղծված իրավիճակի ուսումնասիրման և հանգուցալուծման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։
Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։

7or.am