Պաշտպանական բարեփոխումներին նվիրված կոլեգիայի նիստ
Ս.թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ' նվիրված պաշտպանական բարեփոխումների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Հանդես գալով բացման խոսքով' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է: Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց ռազմավարական զսպման համակարգի ամրապնդումը' ՀՀ զինված ուժերի կողմից խաղաղության պարտադրման քաղաքականությունը շարունակելու նպատակով: Պարոն Ս.Օհանյանն անդրադարձավ նաև պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության:
Կոլեգիայի նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը' ներկայացնելով պաշտպանական բարեփոխումների առկա փուլի արդյունքները և հետագա անելիքները: ՀՀ զինված ուժերի երկարաժամկետ զարգացումն ապահովելու համար Դ.Տոնոյանը հատկանշեց բարեփոխումների անհրաժեշտությունը ռազմական կրթության ոլորտում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Գ.Տավարածյանն իր հարակից զեկույցում անդրադարձավ զինված ուժերի զորային կառույցի բարեփոխումների, արագ արձագանքման կարողությունների ընդլայնման խնդիրներին' նախանշելով առաջիկա անելիքները:
Կոլեգիայի նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև մի շարք ոլորտների պատասխանատուներ, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:
Ամփոփելով կոլեգիայի նիստը' ՀՀ պաշտպանության նախարարը ընդհանուր առմամբ դրական գնահատեց պաշտպանական բարեփոխումների նախորդ փուլում կատարված աշխատանքը և ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հրամանատարական ղեկավար կազմին համապատասխան հրահանգեր ու ցուցումներ տվեց' պաշտպանական բարեփոխումները պատշաճ կերպով շարունակելու նպատակով հիմնական շեշտադրումը կատարելով կադրային քաղաքականության և պլանավորման, ծրագրավորման և բյուջետավորման համակարգի վրա:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն