Աշխարհ

28.07.2016 19:15


WSJ. «Facebook»–ի հասույթը երկրորդ եռամսյակում աճել է 59%–ով

WSJ. «Facebook»–ի հասույթը երկրորդ եռամսյակում աճել է 59%–ով

«Facebook»–ի հասույթը 2016թ. երկրորդ եռամսյակում աճել է 59%–ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այդպիսով հասնելով 6,43 մլրդ դոլարի։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում։

Ընկերության շահույթը բաժնետոմսի համար 97 ցենտ է կազմել, նախորդ տարի այդ ցուցանիշը 50 էր։ Վերլուծաբաններն էլ 82 ցենտ շահույթ էին կանխատեսել։ 2016թ. երկրորդ եռամսյակում ընկերության մաքուր հասույթը 2,06 մլրդ դոլար է կազմել։

Գովազդային հասույթը նույն ժամանակահատվածում աճել է 63%–ով՝ հասնելով 6,24 մլրդ դոլարի։ Հիմնական հասույթը՝ 83%–ը, գոյացել է բջջային գովազդի շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը