2 տարվա ընթացքում Եվրոպայում 443 մարդ ահաբեկչության զոհ է դարձել
Վերջին 2 տարվա ընթացքում Եվրոպայի տարածքում 443 մարդ դարձել է ահաբեկչական հարձակումների զոհ։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։
Ինչպես նշվում է, 2014թ. «վախի մայրցամաքում» տեղի է ունեցել 18 մահացու ահաբեկչական հարձակում։ 2014թ. սպանվել է 4 մարդ, 2016թ.՝ 267 քաղաքացի, և 172 մարդ մահացել է ընթացիկ տարվա առաջին կեսի ընթացքում։
Ամենախոշոր ահաբեկչություններն այս ընթացքում տեղի են ունեցել Փարիզում, Անկարայում և Նիսում։ Փարիզում զոհերի թիվը կազմում էր 155 մարդ, Անկարայում՝ 102։ Վերջերս Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը 84 մարդու կյանք խլեց։
Վերջին հարձակումն իրականացվել է հուլիսի 26–ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցում։ Ահաբեկչության հետևանքով մահացել է քահանա։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

7or.am