Իսրայելի կառավարությունը որպես ԱՄՆ նախագահ կցանկանար տեսնել Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփին։
Այս մասին «The Washington Post»–ին ասել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, ով այս գարուն հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ։
«Ես խոսել եմ Իսրայելի կառավարության անդամների հետ։ Ես գիտեմ, թե ում են նրանք ցանկանում տեսնել որպես նախագահ։ Դա Հիլարի Քլինթոնը չէ»,– հայտարարել է Ջուլիանին։
Նրա խոսքերով՝ Իսրայելում զգուշանում են, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում Վաշինգտոնը կվարի Իսրայելի կառավարության համար անցանկալի քաղաքականություն. օրինակ՝ կարող է կոչ անել վերագործարկել իսրայելապաղեստինական խաղաղ գործընթացը։
«Նրանք հասկանում են, որ Դոնալդ Թրամփը կարող է խոսել իսլամական ահաբեկչության մասին և կարող է դիմակայել դրան։ Այսպիսով, առանց որևէ կասկածի, նա ամենալավ տարբերակն է Իսրայելի համար, քան Հիլարին»,– վստահ է նախկին քաղաքապետը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Բենիամին Նեթանյահուի հետ, «երբ նախագահ դառնա»։
Իսրայելի իշխանություններն աջակցում են Թրամփին

7or.am