Կարծիք

27.07.2016 22:21


Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Բերման ենթարկված դերասանուհի Արսինե Խանջյանի ամուսինը՝ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, մի քանի տարի եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփատառոնի պատվավոր նախագահը:
Հիմա էս միջազգային կինոփառատոնի հիմնադիրն ու կազմկոմիտեն ծիրան-ծիրան խմած քնա՞ծ են, թե՞ ինչ-որ քայլեր են ձեռնակում փառատոնը մշտապես իրենց ներկայությամբ զարդարող ամուսնական զույգին, մասնավորապես, Արսինեին ոստիկանությունից դուրս քաշելու համար...
Գուցե արդեն մոռացե՞լ են, որ Էգոյանին խնդրում էին փառատոնի պատվավոր նախագահը լինի...
Ի դեպ, 2011-ին էլ Սերժ Սարգսյանն Արսինե Խանջյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Է՛հ, դերասանուհին ի՞նչ մեղք ունի, որ պարգևի իմաստը ուղիղ է հասկացել և այսօր իր ըմբոստ կեցվածքով ծառայում է հայրենիքին եւ ժողովրդին:
Ի տարբերություն մնացյալ մեդալակիր մորթապաշտների...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը