Լրահոս

14.12.2009 12:28

«ՄԻ 96»–ի նախագահ. «Ինքը՝ Սերժ Սարգսյա՛նն էլ է ուզում դուրս գալ այս վիճակից»

«ՄԻ 96»–ի նախագահ. «Ինքը՝ Սերժ Սարգսյա՛նն էլ է ուզում դուրս գալ այս վիճակից»

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, և նույնն ակնկալում է Թուրքիայից:

«Բայց հիշում եք՝ ես ասել եմ նաև, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եվ հիմա էլ հայտարարում եմ, որ հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին՝ նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն»,- ասել էր ՀՀ նախագահը:

«7օր»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի և «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը բնութագրել է որպես Թուրքիային ուղղված սպառնալիք։ Ռ. Թորոսյանի խոսքերով՝ թեև Սերժ Սարգսյանն ինքն էլ է հասկացել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախաձեռնություն սկսելով՝ սխալ է թույլ տվել, սակայն միջազգային ճնշման ներքո ստիպված է ցույց տալ, որ Հայաստանն այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր է անում։

-Հիմա այդ իրավիճակից պետք է դուրս գալ։ Ինքը՝ Սերժ Սարգսյա՛նն էլ է ուզում դուրս գալ այս վիճակից, բայց այնպիսի մի բան է նախաձեռնել, որ կա և՛ ներքին, և՛ միջազգային ճնշում։ Տեսնենք, թե ո՞րը կհաղթի, և այդ պարագայում միայն կարելի է պատասխանել՝ ի՞նչ կլինի Սահմանադրական դատարանում,- հայտարարել է Ռ. Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։