Քաղաքական

27.07.2016 20:17


Պավել և Արամ Մանուկյանների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Պավել և Արամ Մանուկյանների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Հուլիսի 26-ի գիշերը, ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետով (զինված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով) և 235-րդ 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է ազատազրկմամբ 3-8 տարի ժամկետով): Այս մասին ասել է Պավել Մանուկյանի և Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը հավելել է, որ առաջադրված մեղադրանքներում Պավել և Արամ Մանուկյաններն իրենց մեղավոր չեն ճանաչում: Քիչ անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է նրանց կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը