Քաղաքական

27.07.2016 19:10


Էլինար Վարդանյանը ստեղծված իրավիճակի մասին

Էլինար Վարդանյանը ստեղծված իրավիճակի մասին

Այսօր Top-News.am–ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը անդրադարձավ ՊՊԾ գնդում ստեղծված բարդ իրավիճակին:

Մասնավորապես նա շեշտեց, որ խիստ անհրաժեշտ է, որ այնտեղ գտնվող շտապօգնության բրիգադի անձնակազմը րոպե առաջ հնարավորություն ունենա դուրս գալ գնդի տարածքից եւ վերադառնա իրենց աշխատանքին, իրենց ընտանիքներին, եւ որ ամբողջ աշխարհում բժիշկները հեռու են նման միջադեպերից:

«Դա նույնքան կարեւոր է, որքան որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող վիրավորներին հնարավորին չափ շուտ եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելը»,-ասաց Էլինար Վարդանյանը:

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը