ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը հակամարտող կողմերին կոչ է արել դրսևորել քաղաքական կամք և լուծել հակամարտությունները
ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիևը ասել է, թե ԵԱՀԿ անդամ պետությունների քաղաքական կամքը կարևոր գործոն է կազմակերպության հաջողության գործում, այդ թվում' ձգձգված հակամարտությունը լուծելուն ուղղված նրա ջանքերին։
Ելույթ ունենալով Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական, անվտանգության թեմայով ասուլիսի ժամանակ՝ Նուրգալիևը նշել է, որ պետք է խելամտորեն օգտագործել դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընձեռած հնարավորությունները։
- ԵԱՀԿ-ն նախագահող Ղազախստանը գիտակցում է, որ անկախ նրանից, թե որքան համոզիչ լինեն միջնորդների փաստարկները, բայց եթե բացակայում է կողմերի քաղաքական կամքը համապարփակ կարգավորման հասնելու հարցում, քիչ բանի է հնարավոր հասնել,-նշել է նա։