Քաղաքական

27.07.2016 18:05


Վիրավոր ժամանակ էլ Պավել Մանուկյանն ասել է՝ կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ

Վիրավոր ժամանակ էլ Պավել Մանուկյանն ասել է՝ կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ

Պավել Մանուկյանի և Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ քիչ անց դատարանում միջնորդության քննություն է սկսվելու, մասնավորապես, Արամ Մանուկյանի գործով։

Երեխան հրաժարվել է միջնորդության քննարկմանը մասնակցելուց՝ նշելով, որ նախ և առաջ ի վիճակի չէ, և երկրորդ՝ չի ցանկանում։ Քիչ անց Կենտրոնի դատարանում Արամի վերաբերյալ միջնորդությունն արդեն պետք է քննության առարկա դառնա, իսկ Պավել Մանուկյանը, չնայած իր ծանր առողջական վիճակին, հայտարարել է, որ ցանկանում է դատարանում ներկա գտնվել,– մանրամասնել է Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանը նշել է, որ հիվանդներին կարող են դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել միայն այն ժամանակ, երբ արդեն լինի կալանքի մասին որոշումը։

Նրանց կարող են տեղափոխել միայն այն դեպքում, եթե նրանց առողջական վիճակը ների, իսկ հիվանդանոցն էլ կարողանա ապահովել դատապարտյալների բուժման շարունակական ընթացքը։ Նրանք պետք է ի վիճակի լինեն ապահովել հիվանդների բուժումը,–հստակեցրել է Ինեսսա Մանուկյանը։

Փաստաբանի խոսքով՝ Պավել Մանուկյանի հոգեվիճակը նույնն է։

–Նա ասել է՝ փոխանցե՛ք իմ ժողովրդին, որ ես նույն հոգեվիճակում եմ, կպայքարեմ և կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ,– մեջբերել է Պավել Մանուկյանի խոսքերը փաստաբանը։

Ինեսսա Մանուկյանը հավելել է, որ այս պահի դրությամբ տեղյակ չէ՝ արդյոք վիրավորների հարազատներին թո՞ւյլ են տալիս այցելել նրանց, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը