Ոստիկանության կողմից հափշտակված տեսանյութը լրագրող Թեհմինե Ենոքյանին հաջողվել է վերականգնել։
«Ակնհայտ երևում է, որ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանները հանել են զենք: Սարիթաղցիներն իջել էին փակված փողոց և փորձում էին հասկանալ՝ ինչու են մի քանի օր շարունակ զրկված գազից, ջրից, կապի միջոցներից:Ինչպես նաև իրենց սատարումն էին հայտնում «Սասնա ծռեր» խմբին: Սակայն սարիթաղցիներին դիմավորեցին զինված ոստիկանները։ Օպերատորի հարցին, թե ինչու եք զինված և հանել եք, որ կրակե՞ք, նրանք խուսափել են պատասխանելուց, ավելին՝ փորձել են կոծկել զենքերը: Որից հետո սկսվել է թեժ կռիվ: Սարիթաղցիները ստիպված պատասխանել են քարերով զինված ոստիկաններին: Օպերատոր Հայկ Գրիգորյանը հեռվում նկատել է մի քաղաքացու, ում դաժան ծեծի էին ենթարկում ոստիկանները, մոտեցել է, որ օգնի և նկարահանի, այդ պահին ոստիկանները խլել են նրա տեսախցիկը: Տեսանյութում վերջին պահին լսվում է ոստիկանների ձայնը, որոնք ասում են՝ «ջնջե՞լ եք, ջնջեք նոր տվեք»: Սա ամբողջական տեսանյութն է»,–իր տարածած հաղորդագրությունում գրում է Թեհմինե Ենոքյանը։
«Ահաբեկիչը նախագահդ է». սարիթաղցիները՝ ոստիկաններին (տեսանյութ. 18+)
Ոստիկանության կողմից հափշտակված տեսանյութը լրագրող Թեհմինե Ենոքյանին հաջողվել է վերականգնել։
«Ակնհայտ երևում է, որ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանները հանել են զենք: Սարիթաղցիներն իջել էին փակված փողոց և փորձում էին հասկանալ՝ ինչու են մի քանի օր շարունակ զրկված գազից, ջրից, կապի միջոցներից: Ինչպես նաև իրենց սատարումն էին հայտնում «Սասնա ծռեր» խմբին: Սակայն սարիթաղցիներին դիմավորեցին զինված ոստիկանները։ Օպերատորի հարցին, թե ինչու եք զինված և հանել եք, որ կրակե՞ք, նրանք խուսափել են պատասխանելուց, ավելին՝ փորձել են կոծկել զենքերը: Որից հետո սկսվել է թեժ կռիվ: Սարիթաղցիները ստիպված պատասխանել են քարերով զինված ոստիկաններին: Օպերատոր Հայկ Գրիգորյանը հեռվում նկատել է մի քաղաքացու, ում դաժան ծեծի էին ենթարկում ոստիկանները, մոտեցել է, որ օգնի և նկարահանի, այդ պահին ոստիկանները խլել են նրա տեսախցիկը: Տեսանյութում վերջին պահին լսվում է ոստիկանների ձայնը, որոնք ասում են՝ «ջնջե՞լ եք, ջնջեք նոր տվեք»: Սա ամբողջական տեսանյութն է»,–իր տարածած հաղորդագրությունում գրում է Թեհմինե Ենոքյանը։
7or.am