«Պավլիկ Մանուկյանի գիտակցությունը քայլ առ քայլ բացվում է»
Ինչպես արդեն նշել էինք, հուլիսի 26–ի գիշերը «Էրեբունի ԲԿ» էին տեղափոխել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 2–ին՝ Պավել Մանուկյանին, նրա որիդի Արամ Մանուկյանին և ևս մի ոստիկանի, ովքեր տուժել էին փոխհրաձգության հետևանքով։ Այժմ նրանք երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Հիվանդանոցի ինտենսիվ թերապևտիկ բաժանմուքնի ղեկավարը նշել է, որ թեև Արամ Մանուկյանը շնչում է առանց արհեստական սարքի, գիտակցությունը պարզ է, սակայն, միևնույն է, վիճակը շարունակում է մնալ ծանր։
Նրա խոսքով՝ Պավլիկ Մանուկյանի վիճակը նույնպես գնահատվում է ծանր, և նա շարունակում է շնչել արհեստական շնչառական ապարատի օգնությամբ։
–Գիտակցությունը քայլ առ քայլ բացվում է, բայց ելնելով վնասվածքների ծավալից՝ մի փոքր ավելի երկարատև կշարունակենք արհեստական շնչառությունը և ցավազրկող ու քնաբեր դեղորայքի օգտագործումը։
Մասնագետը ասել է, որ ոստիկանի վիճակը կայուն է՝ միջին ծանրության։

7or.am