Որոշվել է Ղարաբաղում ԵԱՀԿ մոնիթորինգային խումբն ընդլայնել
Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ: Այս մասին РИА «Новости»-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ աշխատում են լարվածության նվազեցման և հակամարտության խաղաղ կարգավորման, բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար՝ Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Նախագահները համաձայնության են եկել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ։ Նախատեսվում է հակամարտության կարգավորման ուղղությամբ ընդարձակ բանակցությունների շարունակություն՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավմամբ: Դիվանագիտական առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազեցման համար»,- ասել է Ուորլիքը:

7or.am