Քաղաքական

27.07.2016 11:50


«Պավլիկը, պայմանավորվածության համաձայն, գնացել էր հանձնելու վիրավոր ապստամբին» (տեսանյութ)

«Պավլիկը, պայմանավորվածության համաձայն, գնացել էր հանձնելու վիրավոր ապստամբին» (տեսանյութ)

«Սասնա ծռերի» հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը՝ Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված՝ հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է:

«Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը