Լրահոս

27.07.2016 10:37


Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց

Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց

«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» անդամների միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել են, տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին «Tert.am»-ին հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:

Նա հայտնեց նաև, որ խմբի անդամների նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Այս խորագրի վերջին նյութերը