Կարծիք

27.07.2016 09:28


ՀՀ իշխանություններն է՛լ ավելի սրեցին իրավիճակը

ՀՀ իշխանություններն է՛լ ավելի սրեցին իրավիճակը

Երեկ կեսգիշերին, երբ հազարավոր ՀՀ քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» առաջ քաշած քաղաքական պահանջների, ՀՀ իշխանությունները, հավատարիմ մնալով բռնատիրական վարչակարգին, հատուկ գործելաոճին, հարձակում գործեցին ՀՀ ՊՊԾ տարածք և ծանր վիրավորելով՝ առևանգեցին Պավլիկին և նրա որդուն, որոնք գտնվում են հիվանդանոցում՝ վերակենդանցման բաժանմունքում:
Երբ երթն ավարտվեց Խորենացի փողոցում, իշխանություններն արդեն վերջացրել էին «հատուկ» գործողությունը: Երթի կազմակերպիչների բացմաթիվ պահանջները՝ ուղիղ կապ հաստատելու «Սասնա ծռերի» հետ, իշխանությունները թողեցին անպատասխան: Ի հեճուկս բազմաթիվ նախազգուշացումների՝ բիրտ ուժ չկիրառելու և ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու, ՀՀ իշխանությունները, հաշվի չառնելով սեփական քաղաքացիների ձայնը, է՛լ ավելի սրեցին իրավիճակը՝ խորացնելով ու շեշտակի ավելացնելով ժողովրդի մեջ առկա անվստահությունն ու ատելությունն իրենց նկատմամբ: Ուժային մեթոդներով նման սուր հասարարակական հնչեղություն ունեցող հարցի լուծումը հանգեցնելու է պայքարի ու դիմակայության սաստկացման, որի ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների վրա՝ վերջիններիս հեռացումը դարձնելով քաղաքական օրակարգի առաջնային և հրատապ խնդիր բոլոր ուժերի ու մեր ողջ հանրության համար:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը