Ի՞նչ իրավիճակ է այժմ Խորենացի փողոցում (ուղիղ միացում)
Այս պահին Խորենացի փողոցը շարունակում է փակ մնալ։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում և հորդորում են քաղաքացիներին հեռանալ այդ տարածքից։
Առավոտյան նաև չթույլատրեցին նստացույց իրականացնել այն կնոջը, ով գիշերը հայտարարել էր իր այդ մտադրության մասին, նստել հենց փողոցի մեջտեղում, ինչից հետո բերման էր ենթարկվել ոստիկանություն։
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ «Միայնակ գայլը»` Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը ու ևս մի քանի անդամներ դեռևս գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում:
«Ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:
Իսկ ոստիկանությունը հայտարարում է, թե խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են։
Գիշերը բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից և հարակից բակերից։

Հիշեցնենք, որ գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել ՊՊԾ գնդի տարածքում։ «Սասնա ծռերը» պնդում են.

7or.am