Աշխարհ

26.07.2016 16:35


ԻԼԻՊ–ը ստանձնել է ֆրանսիական եկեղեցու գրոհի պատասխանատվությունը

ԻԼԻՊ–ը ստանձնել է ֆրանսիական եկեղեցու գրոհի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ֆրանսիայի հյուսիսում եկեղեցու գրոհի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ հարձակմանը կարող է մեղսակից լինել ԻԼԻՊ–ը, և կոչ էր արել պայքարել ԻՊ դեմ բոլոր հնարավոր միջոցներով։

Հիշեցնենք՝ այսօր դանակներով զինված անհայտ անձինք մի քանի պատանդ են վերցրել Նորմանդիայի եկեղեցում։ Կատարվածի հետևանքով քահանա է մահացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը