Աշխարհ

26.07.2016 13:24


Ֆրանսիայում անհայտ անձինք եկեղեցում պատանդներ են վերցրել

Ֆրանսիայում անհայտ անձինք եկեղեցում պատանդներ են վերցրել

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սենթ-Էթյեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում 2 անհայտ անձ դանակներով հարձակում է իրականացրել և մի քանի պատանդ վերցրել։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

Ինչպես նշում է «Le Figaro»–ն, հարձակվողները ներխուժել են հետնամուտքից։ Պարբերականի տվյալներով՝ պատանդները հինգն են՝ կյուրե, 2 եկեղեցական ծառայող և 2 այցելու։ Մեկ ծառայողի հաջողվել է փախչել և ոստիկանություն զանգահարել։

Դեպքի վայր է ուղարկվել արագ արձագանքման հատուկ փրկարար ջոկատ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը