Էրդողանը՝ մահապատիժը վերականգնելու մասին. «Ժողովուրդն է այդպես ուզում» (տեսանյութ)
Թուրքիայի նախագահը պատրաստ է փոխել երկրի Սահմանադրությունը և վերականգնել մահապատիժը, որովհետև «ժողովուրդն է դա այդքան շատ ուզում»։ Համապատասխան հայտարարությունը Ռեջեփ Թայիփ էրդողանն արել է գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ բնակիչների մեծ մասը կողմ է պատժի բարձրագույն տեսակի կիրառմանը, իշխանություններն էլ չեն կարող անտեսել ժողովրդի ձայնը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը բացառել էր Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը, եթե այդ երկրի իշխանությունները վերականգնեն մահապատիժը։
Թուրքիայի ԱԳՆ–ից էլ արձագանքել են՝ Բրյուսելն իրավուն չունի սպառնալ Անկարային, քանի որ Թուրքիան պաշտպանում է եվրոպական արժեքները։

7or.am