Համաձայն Պենտագոնի զեկույցի՝ ԱՄՆ–ի նոր USS Gerald R. Ford (CVN-78) ավիակիրը սպառազինություն ընդունելը կրկին հետաձգվում է։ Այս մասին փոխանցում է CNN հեռուստաալիքը։
«Չնայած այն սպասումներին, որ ավիակիրը սեպտեմբեր ամսին կմիանա նավատորմին, այն դեռևս պատրաստ չէ մարտի»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Զեկույցում հաղորդվում է, որ ավիակիրը խնդիրներ է ունենում, երբ ինքնաթիռները վերջինիս տախտակամածից թռիչք և վայրէջք են կատարում, թերություններ կան նաև օդային երթևեկության, նավի ինքնապաշտպանության համակարգերի և սպառազինության մատակարարման հետ կապված։
«Եթե այս խնդիրները չլուծվեն, նրանք էականորեն կսահմանափակեն CVN-78 հնարավորությունները մարտական գործողություններ վարելու հարցում»,– զեկույցում նշել է Պենտագոնի օպերատիվ փորձարկման տնօրեն Մայքլ Գիլմորը։
ԱՄՆ Ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հաղորդել է հեռուստաալիքին, որ նավը կարող է սպառազինություն ընդունվել 2017թ. սկզբում։
ԱՄՆ–ի նորագույն ավիակիրը կրկին պատրաստ չէ մարտի

7or.am