Կարծիք

26.07.2016 10:51


Արժանի ենք նրան, ինչ ունենք

Արժանի ենք նրան, ինչ ունենք

Այս ուր հասանք մենք. ազգային հերոսներին դարձրեցինք ահաբեկիչներ, մտավորականներին` մտավոռականներ, ակադեմիկոսներին` քոսոտներ, եկեղեցականներին` մաֆիոզներ, Կառավարության անդամներին` դավաճաններ, ոստիկաններին` դավադիրներ: Եթե Շառլ Ազնավուրին, Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին, Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթևոսյանին և ազգի մյուս մեծերին լսում է ազգի 10 տոկոսը, ապա Լիլիթ Հովհաննիսյանի, Զեյնաբ Խանլարովայի ոճով կատարված երգերը՝ 90 տոկոսը: Երևի այս օրերին ամենալավը վերաբերվում ենք ազիկներին, ամեն դեպքում, նրանց հասցեին առանձնապես վատ արտահայտություններ համացանցում չեմ հանդիպում: Եթե այս ամենը իրականություն է, ուրեմն հաստատ իմացեք, որ այս ամենը ստեղծել ենք մենք բոլորով և ուրեմն, արժանի ենք նրան, ինչ ունենք:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը