Աշխարհ

26.07.2016 10:10


ԱՄՆ–ը կարծում է՝ ՌԴ–ն մի գիշերում կգրավի Լեհաստանը

ԱՄՆ–ը կարծում է՝ ՌԴ–ն մի գիշերում կգրավի Լեհաստանը

Ամերիկյան «Atlantic Council» վերլուծական կենտրոնի փորձագետներն իրենց նոր ուսումնասիրության մեջ եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը մի գիշերվա մեջ կարող է գրավել Լեհաստանը։ Այս մասին հայտնում է «Bild»–ը։

Վերլուծաբանների կարծիքով դրա համար էլ ՆԱՏՕ–ն պետք է միշտ պատրաստ լինի հակազդելու Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում պատասխան կոշտ հարված հասցնի։

«Նույնիսկ եթե այժմ Մոսկվան հետաքրքրված չէ ՆԱՏՕ–ի հետ ուղիղ ընդհարվելու հարցում, ամեն ինչ կարող է փոխվել մի գիշերվա մեջ և իրականություն դառնալ կարճագույն ժամկետներում։ Առավել ևս, որ համապատասխան ծրագրերն ու անհրաժեշտ ռեսուրսները վաղուց պատրաստվել են»,–ասվում է փաստաթղթում։

Փորձագետները նաև դիտարկել են պատասխան հարվածի տարբերակները. նրանք առաջարկում են թիրախավորել մոսկովյան մետրոն, Սանկտ Պետերբուրգի էլցանցը և RT ռուսական պետական հեռուստաալիքը։

Բացի այդ, ըստ նրանց՝ Լեհաստանը պետք է հասկացնի Ռուսաստանին, որ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում Կալինինգրադի շրջան հատուկջոկատայինների ստորաբաժանում կուղարկի՝ ոչնչացնելու ռազմավարական կարևոր նշանակության թիրախներ, օրինակ՝ հրթիռային մարտկոցներ։

Ավելի վաղ ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալ Մայքլ Քարփենթերը հայտարարել էր, որ Ռուսաստանն առնվազն 60 ժամում կարող է ջախջախել ՆԱՏՕ–ի զորքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը