Աշխարհ

26.07.2016 09:50


Լաոսում հանդիպել են Լավրովն ու Քերրին

Լաոսում հանդիպել են Լավրովն ու Քերրին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Լաոսում ԱՍԵԱՆ–ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում) նախարարական միջոցառումների շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Դիվանագետները քննարկելու են Սիրիայի իրավիճակը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Սիրիայի իրավիճակի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում ամերիկյան և ռուսական կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը