«Սասնա ծռեր» անունը կրող զինված խմբի գործողությանը բավական օպերատիվ արձագանքեց Սերժ Սարգսյանը։ Նա ՊՊԾ հենակետի գրավումից 6 (վեց) օր անց խոսեց ու առաջարկեց չխոսել տեղի ունեցածի պատճառների մասին։
ՀՀԿ ղեկավարի ելույթից հետո նրան ձայնակցեցին մանր ու միջին տրամաչափի հաճախորդները և նրանց հավասարեցված «միաբանները», ովքեր նույնպես գերադասեցին չխոսել պատճառներից։ Ակնհայտ է, որ պատճառներից չխոսելու մասին կոչը Բ26–ից իջեցրած շրջաբերական էր: Մինչդեռ հիմա պետք է բացառապես պատճառների մասին խոսել, որպեսզի հասկանալ, թե ով է մեղավոր, և ամենակարևորը՝ ինչ է պետք անել։
Եթե մենք լինեինք ստանդարտ իրավիճակում գտնվող պետություն, եթե մենք ունենայինք քիչ թե շատ լեգիտիմ իշխանություն, եթե մենք չունենայինք հայաստանյան իրավիճակը և մեր իրականությունից դուրս գնահատեինք տեղի ունեցածը, ապա այն միանշանակ կընկներ քրեական հոդվածի տակ ու կպահանջեր ստանդարտ լուծում։ Բայց մենք այլ իրավիճակում ենք. ունենք գրեթե զրոյական լեգիտիմությամբ իշխանություն, ապրում ենք գաղջ մթնոլորտում, Հայաստանն արյունաքամվում է ու կանգնեցվում կապիտուլյացիայի գնալու հեռանկարի առաջ։ Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, որ պետք է արդարացնել կամ դատապարտել «Սասնա ծռերի» խմբի տղաներին: Խնդիրը պատճառների մասին բարձրաձայնելն է:
Երբ Սերժ Սարգսյանը կամ նրան կցված «միաբանները» գնահատական են տալիս «Սասնա ծռերին», անմիջապես հարց է առաջանում՝ իսկ դատավորներն ովքե՞ր են։
Բոլոր բանական մարդկանց համար էլ պարզ է, որ զենքի ուժով ու բռնությամբ չի կարելի քաղաքական հարցեր լուծել, բայց գործող իշխանությունները բացառապես զենքի ուժով ու բռնությամբ են հարց լուծել և լուծում, ինչն էլ, բնության (ֆիզիկայի) օրենքների համաձայն, ծնել է նույն ձևով հակադրվելու ցանկություն։ Նյուտոնի օրենքի համաձայն՝ ուժը ծնում է հակաուժ։
Այս վարչակազմը միայն սվիններով է պահում իշխանությունն ու դեռ մի բան էլ փորձում է վերարտադրվել։Քաղաքական դաշտում, տնտեսական հարաբերություններում, ընտրական գործընթացներում Սերժ Սարգսյանը գործում է բացառապես ուղղակի կամ անուղղակի բռնության օգնությամբ։ Կիրառվում են նաև «փափուկ» բռնության մեթոդները՝ «քաղաքական» կոչված գործիչների գնում, «ականավոր» դեմքերի հաճախորդացում, լրատվամիջոցների սեփականաշնորհում, լրագրողների «թրաֆիքինգ» և այլն։
ՀՀԿ ղեկավարն իր վարած քաղաքականությամբ դարձել է զինված ապստամբության և հեղափոխության թիվ մեկ պատվիրատուն։ Ամեն անգամ տոկոս «խփելուց» նա մոտեցրել է ՊՊԾ տարածքի գրավումն ու մեծացրել արյունահեղության հավանականությունը (ոստիկանության գնդապետի վրա «կրակեց» ՀՀԿ ղեկավարի «խփած» տոկոսը)։
Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի գերակայող դառնա «Սրանց մենակ պետք է գյուլլել» կամ «Սրանց մենակ զենքով կարելի է հեռացնել» համոզմունքը, ինչը վտանգավոր է թե՛ Հայաստանի, թե՛ անձամբ Սարգսյանի համար։
Սարգսյանն, ի լուր ամբողջ հանրության, հայտարարել է, որ չի պատրաստվում լքել աթոռը և չի պատրաստվում փոխել քաղաքականությունը։ Նա թուլացրել է Հայաստանն ու ՀՀ քաղաքացուն կանգնեցրել «Ղարաբաղի հանձնում կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի և «Անհեռանկար կյանք Հայաստանում կամ արտագաղթ» վտանգավոր ընտրության առաջ՝ փաստացի առաջարկելով ընտրություն կատարել արագ կամ դանդաղ մահվան միջև։
Ահա այս պայմաններում մենք ստացել ենք արտառոց ու արտակարգ իրավիճակ, որից ելքը գտնելը Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց թիվ մեկ խնդիրն է։ Պետք է տարբերակ գտնել, որը կլինի անարյուն և արմատական փոփոխությունների միտված։
Այն հարցում, որ այս իշխանությունը պետք է հեռանա, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հարցն այն է, թե դա պետք է տեղի ունենա փուլայի՞ն (որը Հայաստանը զերծ կպահի ցնցումներից և ամենացանկալի սցենարն է), թե՞ փաթեթային (ցնցումային) ձևով։
Հասկանալի է, որ ՀՀ–ին ցնցումներ պետք չեն, բայց ցավալին այն է, որ ցնցումների պատվիրատուն, կամա թե ակամա, դառնում է իշխանությունը։ Թե ինչ կունենանք առաջիկայում, և որ տարբերակով կգնա Հայաստանը, որևէ մեկը չի կարող կանխատեսել։
Իսկ դատավորներն ովքե՞ր են
«Սասնա ծռեր» անունը կրող զինված խմբի գործողությանը բավական օպերատիվ արձագանքեց Սերժ Սարգսյանը։ Նա ՊՊԾ հենակետի գրավումից 6 (վեց) օր անց խոսեց ու առաջարկեց չխոսել տեղի ունեցածի պատճառների մասին։
ՀՀԿ ղեկավարի ելույթից հետո նրան ձայնակցեցին մանր ու միջին տրամաչափի հաճախորդները և նրանց հավասարեցված «միաբանները», ովքեր նույնպես գերադասեցին չխոսել պատճառներից։ Ակնհայտ է, որ պատճառներից չխոսելու մասին կոչը Բ26–ից իջեցրած շրջաբերական էր: Մինչդեռ հիմա պետք է բացառապես պատճառների մասին խոսել, որպեսզի հասկանալ, թե ով է մեղավոր, և ամենակարևորը՝ ինչ է պետք անել։
Եթե մենք լինեինք ստանդարտ իրավիճակում գտնվող պետություն, եթե մենք ունենայինք քիչ թե շատ լեգիտիմ իշխանություն, եթե մենք չունենայինք հայաստանյան իրավիճակը և մեր իրականությունից դուրս գնահատեինք տեղի ունեցածը, ապա այն միանշանակ կընկներ քրեական հոդվածի տակ ու կպահանջեր ստանդարտ լուծում։ Բայց մենք այլ իրավիճակում ենք. ունենք գրեթե զրոյական լեգիտիմությամբ իշխանություն, ապրում ենք գաղջ մթնոլորտում, Հայաստանն արյունաքամվում է ու կանգնեցվում կապիտուլյացիայի գնալու հեռանկարի առաջ։ Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, որ պետք է արդարացնել կամ դատապարտել «Սասնա ծռերի» խմբի տղաներին: Խնդիրը պատճառների մասին բարձրաձայնելն է:
Երբ Սերժ Սարգսյանը կամ նրան կցված «միաբանները» գնահատական են տալիս «Սասնա ծռերին», անմիջապես հարց է առաջանում՝ իսկ դատավորներն ովքե՞ր են։
Բոլոր բանական մարդկանց համար էլ պարզ է, որ զենքի ուժով ու բռնությամբ չի կարելի քաղաքական հարցեր լուծել, բայց գործող իշխանությունները բացառապես զենքի ուժով ու բռնությամբ են հարց լուծել և լուծում, ինչն էլ, բնության (ֆիզիկայի) օրենքների համաձայն, ծնել է նույն ձևով հակադրվելու ցանկություն։ Նյուտոնի օրենքի համաձայն՝ ուժը ծնում է հակաուժ։
Այս վարչակազմը միայն սվիններով է պահում իշխանությունն ու դեռ մի բան էլ փորձում է վերարտադրվել։ Քաղաքական դաշտում, տնտեսական հարաբերություններում, ընտրական գործընթացներում Սերժ Սարգսյանը գործում է բացառապես ուղղակի կամ անուղղակի բռնության օգնությամբ։ Կիրառվում են նաև «փափուկ» բռնության մեթոդները՝ «քաղաքական» կոչված գործիչների գնում, «ականավոր» դեմքերի հաճախորդացում, լրատվամիջոցների սեփականաշնորհում, լրագրողների «թրաֆիքինգ» և այլն։
ՀՀԿ ղեկավարն իր վարած քաղաքականությամբ դարձել է զինված ապստամբության և հեղափոխության թիվ մեկ պատվիրատուն։ Ամեն անգամ տոկոս «խփելուց» նա մոտեցրել է ՊՊԾ տարածքի գրավումն ու մեծացրել արյունահեղության հավանականությունը (ոստիկանության գնդապետի վրա «կրակեց» ՀՀԿ ղեկավարի «խփած» տոկոսը)։
Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի գերակայող դառնա «Սրանց մենակ պետք է գյուլլել» կամ «Սրանց մենակ զենքով կարելի է հեռացնել» համոզմունքը, ինչը վտանգավոր է թե՛ Հայաստանի, թե՛ անձամբ Սարգսյանի համար։
Սարգսյանն, ի լուր ամբողջ հանրության, հայտարարել է, որ չի պատրաստվում լքել աթոռը և չի պատրաստվում փոխել քաղաքականությունը։ Նա թուլացրել է Հայաստանն ու ՀՀ քաղաքացուն կանգնեցրել «Ղարաբաղի հանձնում կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի և «Անհեռանկար կյանք Հայաստանում կամ արտագաղթ» վտանգավոր ընտրության առաջ՝ փաստացի առաջարկելով ընտրություն կատարել արագ կամ դանդաղ մահվան միջև։
Ահա այս պայմաններում մենք ստացել ենք արտառոց ու արտակարգ իրավիճակ, որից ելքը գտնելը Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց թիվ մեկ խնդիրն է։ Պետք է տարբերակ գտնել, որը կլինի անարյուն և արմատական փոփոխությունների միտված։
Այն հարցում, որ այս իշխանությունը պետք է հեռանա, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հարցն այն է, թե դա պետք է տեղի ունենա փուլայի՞ն (որը Հայաստանը զերծ կպահի ցնցումներից և ամենացանկալի սցենարն է), թե՞ փաթեթային (ցնցումային) ձևով։
Հասկանալի է, որ ՀՀ–ին ցնցումներ պետք չեն, բայց ցավալին այն է, որ ցնցումների պատվիրատուն, կամա թե ակամա, դառնում է իշխանությունը։ Թե ինչ կունենանք առաջիկայում, և որ տարբերակով կգնա Հայաստանը, որևէ մեկը չի կարող կանխատեսել։
Կորյուն Մանուկյան