Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն հոկտեմբերի 27–ին
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հաղորդագրություն է տարածվել, որ հոկտեմբերի 27-ին, Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահերի միջև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը նշել էր, թե առաջարկ կա, որ մինչև այս ամսվա վերջը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն. «Բայց այս կապակցությամբ ճշգրիտ տեղեկատվություն չկա։ Հարցը կհստակեցվի այս մի քանի օրվա ընթացքում։ Այժմ ամեն ինչ կախված է Լեռնային Ղարաբաղի «շրջակա գրավյալ տարածքների» վերաբերյալ նախապատրաստվելիք համանախագահների զեկույցից և նրանց հաջորդ քայլերից,-նշել էր Մամեդյարովը։

7or.am