Աշխարհ

25.07.2016 16:58


Հռոմի պապը կոչ է արել միանձնուհիներին հեռու մնալ սոցիալական ցանցերից

Հռոմի պապը կոչ է արել միանձնուհիներին հեռու մնալ սոցիալական ցանցերից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կաթոլիկ եկեղեցու միանձնուհիներին ժամանակ չվատնել սոցիալական ցանցերի վրա, քանի որ դրանք շեղում են կրոնական պարտականությունները կատարելուց։ Այս մասին հաղորդում է «The Independent»–ը։

«Vultum Dei Quaerere» անվանումով փաստաթղթում կաթոլիկ եկեղեցու հովվապետը զգուշացրել է միանձնուհիներին սոցիալական ցանցերի վտանգների մասին և կոչ արել զգույշ լինել համացանցից օգտվելիս։

Չնայած նրան, որ պոնտիֆիկոսն ընդունել է սմարթֆոնները, պլանշետները և նոթբուքերը որպես «շփման և տեղեկատվություն որոնելու համար» օգտակար և անփոխարինելի միջոց՝ նա հայտարարել է, որ դրանք մարդկանցից բավականին շատ ժամանակ են խլում։

«Դրանք չպետք է խանգարեն ձեզ ձեր գործի մեջ և չպետք է խոչընդոտ հանդիսանան կյանքը ճանաչելու և ուսումնասիրելու ճանապարհին»,–ասել է Պապը։

Ունենալով 9,6 միլիոն հետևորդ «Twitter»–ում՝ Պապը նաև հավելել է, որ ժամանակակից հասարակության մեջ ոչ ոք ապահովագրված չէ սոցիալական մեդիայի ազդեցությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը