Աշխարհ

25.07.2016 16:00


Թուրքիայի բանտերում հեղաշրջման փորձից հետո 62 երեխա է պահվում

Թուրքիայի բանտերում հեղաշրջման փորձից հետո 62 երեխա է պահվում

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 62 երեխա է ձերբակալվել։ «The Telegraph»–ի փոխանցմամբ՝ նրանք մինչ օրս բանտերում են և չեն կարողանում կապվել ծնողների հետ։

Խոսքը «Kuleli» ռազմական դպրոցում սովորողների մասին է, որոնց ձերբակալել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով։ Նրանց փաստաբանների խոսքով՝ 14–17 տարեկան դեռահասներին ստիպել են կամուֆլյաժ հագնել, չլիցքավորված զենք վերցնել և պարեկություն անել ուսումնական հաստատության մոտ։ Արդյունքում՝ հրամանատարները փախել են, իսկ նրանց ձերբակալել են։

Որոշ ծնողներ էլ հայտարարել են, որ իրենց երեխաներին գայթակղել ու դպրոց են կանչել՝ խաբելով, թե հայտնի ֆուտբոլիստի հետ են հանդիպելու։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի դատախազությունը 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը