Աշխարհ

25.07.2016 15:05


Գերմանիայում հարձակումների սպառնալիքը շարունակում է բարձր մնալ

Գերմանիայում հարձակումների սպառնալիքը շարունակում է բարձր մնալ

Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տոբիաս Փլեյթը հայտարարել է, որ երկրում հարձակումների սպառնալիքը բարձր է մնում։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Երկրում հարձակումների սպառնալիքն արդեն տևական ժամանակ է՝ բարձր է մնում»,–ասել է Փլեյթը։

Նախօրեին գերմանական Անսբախում հուժկու պայթյուն էր որոտացել, որի հետևանքով 12 մարդ էր տուժել։ ՆԳՆ–ից հաղորդել են, որ կասկածյալը սիրիացի 27-ամյա գաղթական է։ Գերմանական մեկ այլ քաղաքում էլ՝ Ռոյթիլգենում, մաչետեով զինված սիրիացի փախստականը հարձակվել էր մի խումբ մարդկանց վրա։ Կատարվածի հետևանքով հղի կին էր զոհվել, 5 մարդ վիրավորվել էր։ Հուլիսի 22–ին էլ Մյունխենի «Olympia» առևտրի կենտրոնում անհայտ անձը կրակ էր բացել՝ սպանելով 9 մարդու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը