Կարծիք

25.07.2016 14:25


Ուզում եք՝ մարդիկ էլ ավելի ծայրահեղ քայլերի դիմե՞ն

Ուզում եք՝ մարդիկ էլ ավելի ծայրահեղ քայլերի դիմե՞ն

«Ազատե՛լ ձերբակալվածներին» կոչին ես էլ եմ միանում, քանի որ չեմ գտնում, որ այն երիտասարդները, ովքեր Խորենացիում մասնակցել են ոստիկանների հետ բախումներին, պետք է օրեր շարունակ մնան այն հանցագործների կողքին, ովքեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «նստած» են ծանր հանցագործությունների համար:

Հա, հասկացանք, բախում է տեղի ունեցել երիտասարդների մասնակցությամբ, բայց ինչո՞ւ եք նրանց օրեր շարունակ պահում «Նուբարաշենի» բանտախցերում, այդ ի՞նչ հանցագործություն են արել նրանք, որ չեք կարողանում կարճել հարուցված քրեական գործերը՝ կարևոր քայլ անելով իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար:

Ինչ է՝ ուզում եք՝ մարդիկ էլ ավելի ծայրահեղ քայլերի դիմե՞ն, էլի բախումներ սկսվե՞ն, էլի զոհեր ունենա՞նք: Մի քիչ էլ քթածակ ունեցեք ու լարվածությունն է՛լ ավելի մի՛ հրահրեք:

Իշխանության այս անհեռանկարային քայլերն են բերում այն սրացմանը, որից անհնազանդություն և հայը հայի վրա ձեռք ու զենք բարձրացնելու փորձեր են անում:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը