Ժիրայր Սեֆիլյանի և Վիտալի Բալասանյանի զրույցը 3–րդ անձն արձանագրել է
–Ցավոք սրտի, «Սասնա ծռեր» խմբավորման անդամների տված ասուլիսի նույն օրը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ (և ոչ միայն նրանք եկուսով) գտնվել էր Ժիրայր Սեֆիլյանի մոտ, հայտարարել է, որ Վիտալի Բալասանյանը կոնտեքստից ինչ–որ բան է հանել և սուտ ասել։ Ասեմ, որ Վիտալի Բալասանյանը երբեք խոսքը հենց այնպես չի հասկանում, հասկանում է ուղիղ՝ ինչ ասվում է,– այսօր՝ հուլիսի 25–ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։
Նա նշել է, որ Վիտալի Բալասանյանից և Ալեք Ենիգոմշյանից բացի՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ զրույցի ընթացքում եղել է նաև 3–րդ անձ, ով արձանագրել է ամբողջ խոսակցությունը։ Թե ով է նա, Իսագուլյանը չի մանրամասնել:
–Ժիրայր Սեֆիլյանը տեսել է, որ խոսակցությունն արձանագրվել է, քանի որ բոլոր առաջարկները, որոնք արվում էին, պետք է մեկ առ մեկ ներկայացվեին Սերժ Սարգսյանին, ինչն էլ Վիտալի Բալասանյանն արել է։ Այսինքն, Ժիրայր Սեֆիլյանը տեսել է այն, ինչ արձանագրվում է, և համաձայնել է։ Վիտալի Բալասանյանը չի ստում. Սեֆիլյանն իսկապես այդ պահանջից հրաժարվել է– ասել է Իսագուլյանը։
Ալեք Ենիգոմշյանի այն դիտարկման վերաբերյալ էլ, որ Բալասանյանը կոնտեքստից կտրել ու խեղաթյուրել է Սեֆիլյանի խոսքը, Գառնիկ Իսագուլյանը հակադարձել է.
–Տեսնում եք՝ ասել է՝ կոնտեքստից կտրել է, կնշանակի, որ նման խոսակցություն ծավալվել է։

7or.am