Աշխարհ

25.07.2016 18:42


Ռոնալդուն ռինգ է բարձրացել խառնամարտային առաջնության չեմպիոնի հետ (լուսանկար)

Ռոնալդուն ռինգ է բարձրացել խառնամարտային առաջնության չեմպիոնի հետ (լուսանկար)

Մադրիդյան «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այցելել է խառնամարտային առաջնության կիսաթեթև քաշի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մարզաբազան Լաս Վեգասում, որտեղ իռլանդացին պատրաստվում է Նեյթ Դիազոմի հետ ռևանշ–մենամարտի։ Ֆուտբոլիստը համատեղ նկար է տեղադրել իր «Instagram»–ի անձնական էջում։ Այս մասին հայտնում է «Lenta.ru»–ն։

«Ուրախ եմ քեզ տեսնել, եղբա՛յր»,– գրել է Ռոնալդուն։ Մարզիկներն անցկացրել են մարզումներ, որոնց արդյունքում իռլանդացին բարձր է գնահատել պորտուգալացու ֆիզիկական կարգավիճակը։

«Իմ եղբայր Ռոնալդուն մարզադահլիճ էր այցելել։ Նա իսկական գազան է։ Շնորհակալություն, Քրիշտիանո՛ւ, հաջորդ տարի կտեսնվենք «Forbes»–ի ցուցակի առաջին հորիզոնականում»,– պատասխանել է Մաքգրեգորը։

Պորտուգալացին մարզիկների թվում զբաղեցնում է «Forbes»–ի առաջին հորիզոնականը։ Նրա ընդհանուր եկամուտը դարձել է տարեկան 88 միլիոն ԱՄՆ դոլար։ Մաքգրեգորը հայտնվել է ցուցակի 85–րդ հորիզոնականում՝ տարեկան 22 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը