Քաղաքական

25.07.2016 12:16


Համակարգող խումբ. «Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերել «Սասնա ծռեր»-ի, ոստիկանների, խախաղ բնակիչների կյանքը»

Համակարգող խումբ. «Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերել «Սասնա ծռեր»-ի, ոստիկանների, խախաղ բնակիչների կյանքը»

Խորենացի փողոցում հավաքների նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ներկայացրել է համակարգող խմբի հայտարարությունը.

«Արդեն 8-րդ օրն է, ինչ հայ ազգի մի խումբ նվիրյալներ` «Սասնա ծռեր» խմբի տղաները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանդրական իրավունքերի իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների: «Սասնա ծռեր»-ի առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելուց, Հայաստանի քաղաքացիների իրավունքերի մշտական խախտումից: Խախտելով բոլոր տեսակի պայմանավորվածությունները` վարչախումբը դիմեց հերթական տմարդի, ստոր քայլերին:

Արդեն 3-րդ օրն է` անջատել են ջրամատակարարումը, հոսանքը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք, չեն տրամադրում նաև բուժօգնություն վիրավոր ապստաբին: Խախտումն են միջազգային ու մարդկային բոլոր նորմերը` փորձելով նրանց մատնել սովամահության: Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց 800 հա տարածք՝ տալով 100-ից ավելի զոհ ու բազմաթիվ վիրավորներներ, հայտարարում էր , որ չի ցանկանում հետ բերել տարածքները՝ խուսափելու համար զոհերից: Ստացվում է՝ հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, բայց հանուն այդ հայրենիքի արյուն տված և ժողովրդի վստահությունը վայելած «Սասնա ծռեր»-ի կյանքը որևէ արժեք չի ներակայացնում:

Այդ ապստաբությունը ճնշելու համար նա պատրաստ է զոհաբերել ինչպես «Սասնա ծռեր»-ի նվիրյալներին, այնպես էլ հայ երիտասարդ ոստիկանների, խախաղ բնակիչների կյանքը: Կողմ լինելով այս հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու խնդրին, դեմ լինելով բոլոր բախումներին և համոզված լինելով, որ իշխանությունն այս անգամ զսպվածություն կցուցաբերի` համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայատարարում է. թափված յուրաքանչյուր արյան կաթիլի, յուրաքանչյուր խեղված ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Սերժ Սարգյանին առաջարկում ենք, որ այսօր մինչև երեկոյան ժամը 20:00-ն լուծվեն «Սասնա ծռեր» խմբի սննդի, ջրի, դեղորայքի և բուժօգնության հարցերը: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում` քննարկելու մեր հետագա քայլերը:

Դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին և Կարմիր խաչին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել խնդիր բանակացային լուծելու համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը