Աշխարհ

25.07.2016 10:50


Գերմանիայում մաչետեով իրականացված հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 5–ի

Գերմանիայում մաչետեով իրականացված հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 5–ի

Սիրիացի փախստականը հարձակվել է մարդկանց վրա ավտոբուսի կայարանի մոտակայքում այն բանից հետո, երբ հուլիսի 24–ի երեկոյի նախօրեին վիճել է մի կնոջ հետ։ Հարձակման զոհ է դարձել մեկ կին, ով հղի է եղել, ևս 5 մարդ տուժել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 վիրավորների մասին։

Իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին։ Ըստ ոստիկանության՝ հանցագործությունն իրականացվել է խանդի հողի վրա։

45–ամյա մահացածը ծնունդով Լեհաստանից էր։ Նա հղիության 4–րդ ամսում էր։ Ինչպես հայտնել են մարդասպանի ծանոթները «Stuttgarter Zeitung» պարբերականին, նա սիրահարված է եղել իր իսկ զոհին։

Ծանոթների խոսքերով՝ կասկածյալի անունը Մոհամեդ է։ նա եկել է Գերմանիա սիրիական Հալեպից մոտավորապես մեկ ու կես տարի առաջ։ Նրանք պնդում են, որ 21–ամյա երիտասարդն օգտագործել է թմրադեղեր և ալկոհոլ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը