Ղրիմում ավելի քան 2,5 հազար պայթուցիկ սարք է վնասազերծվել
Ղրիմում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 2,5 հազար պայթուցիկ սարք։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ–ին։
«Ռուսաստանի ԱԻՆ–ի «Лидер» կենտրոնի մասնագետները Ղրիմի տարածքում պայթուցիկ սարքեր հայտնաբերելու և վնասազերծելու աշխատանքներ են վարում»,– ասել են գերատեսչությունում։
Նշվում է, որ ներկայումս «Лидер» կենտրոնի փրկարարները աշխատում են Կերչում։
«Հրատեխնիկական ամբողջ խմբի կողմից հետաքննվել է 375 հազար 100 քառակուսի մետր տարածք, հայտնաբերվել է 2559 պայթունավտանգ սարք»,– հավելել է ԱԻՆ–ը։
Բացի այդ, ինչպես հայտնում են գերատեսչությունում, տարածքների ականազերծման աշխատանքներ են ընթանում նաև Հյուսիսային Օսիայում, որտեղ արդեն վնասազերծվել է 76 պայթուցիկ սարք։

7or.am