Կարծիք

25.07.2016 10:40


Ատոմային ռո՞ւմբ պետք է պայթի, որ հայը տնից դուրս թռչի...

Ատոմային ռո՞ւմբ պետք է պայթի, որ հայը տնից դուրս թռչի...

Մաշտոցի պողոտան հատող հատվածից չգիտեմ՝ քանի կիլոմետր եմ քայլել, որ հասնեմ Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածք:
Ողջ ճանապարահատվածը «տպավորիչ» էր այնքանով, որ, ասես, ամայություն լիներ. փողոցներում շատ քիչ մարդկանց հանդիպեցի:
Ներքուստ ոգեւորված շարունակում էի քայլել՝ մտածելով, թե բոլորը շտապել են ցույցի, դրա համար կենտրոնում՝ «Ռոսիայի», «Տաշիրի» հատվածներում, դատարկություն է:
Տեղ հասա եւ ի՞նչ տեսնեմ...Այն բազմությունը չէր, ինչն ակնկալում էի տեսնել...
«Սասնա ծռերը» մեզ համար են գնացել այդ քայլին, բայց դե, մենք՝ որպես հավաքականություն, այնտեղ չենք...
Ինչո՞ւ...
Չեմ հասկանում՝ ատոմային ռո՞ւմբ պետք է պայթի, որ հայը տնից դուրս թռչի...
Մի բան էլ նկատեցի: Այն հատվածում, որտեղ այսօր ցույցը տեղի ունեցավ, լրիվ «անկլավ» էր...
Առավելագույնը՝ 700-1000 մարդ հավաքվում-ընկնում է այդ «անկլավի» մեջ ու ելույթնեից ոգեւորվում, ծափ է տալիս...
Ի դեպ, «անկլավը» հսկող ոստիկաններն արդեն քնում են իրենց մեքենաների մեջ, որովհետեւ խելոք, կարգապահ «մասսան» այլեւս վտանգավոր չէ...

Ինչ խոսք, տղաները ցնցեցին մեր իրականությունը, բայց եթե դրան չի հաջորդում ժողովրդի հզոր ոստյունը կամ ցատկը, գործը թթվում-մնում է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը