Քաղաքական

24.07.2016 21:25


«Հաղթելու համար այս մատույցներում պետք է կես միլիոն հայություն լինի»

«Հաղթելու համար այս մատույցներում պետք է կես միլիոն  հայություն լինի»

ՊՊԾ գնդի տարածքում հավաքված ժողովրդի առաջ այսօր՝ հուլիսի 24–ին, ելույթ է ունեցել Մհեր Մկրտչյանի այրի Թամար Հովհաննիսյանը.

–Ես կխոսեմ որպես սովորական հայուհի, հայ մայր, հայ կին, հայ տատիկ։ «Սասնա ծռերի» անդամներն իրենց կյանքը դրել են մահվան սահմանին միայն այն բանի համար, որ իրենց ազգը, հայրենիքը հարատևի։ Հայաստանը պետք է լինի։ Մենք չենք դառնա գնչու։ Ոտքի՛, հայ ժողովուրդ, աշխարհի չորս ծագերում։ Եթե ունեք հնարավորություն, եկեք Հայաստան, սա մեր վերջին կռիվն է, և եթե մենք բաց թողնենք այս հնարավորությունը, շատ ռեալ կլինի մեր գնչուացումը։ Դիմում եմ ոստիկաններին՝ իրենց գժուկ ոստիկանապետով, որ նրանք լինեն ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության կողքին, ժողովրդի կողքին։ Ես ուզում եմ ասել բանակին, որ իրենք՝ իրենց հրամանատարներով հանդերձ, պիտի լինեն ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության կողքին և ժողովրդի կողքին, սա՛ է իրենց առաքելությունը, և ոչ թե մի մարդու պաշտպանելը, և այն էլ՝ հանցագործ մարդու։ Ես ուզում եմ ասել բոլոր արցախցիներին, որ Արցախը Հայաստան է, և դրա համար արյուն է թափել ա՛յս ժողովուրդը, նահատակվել են սքանչելի հերոսները, որոնք կապրեն, և դրա համար կռվել են այ ա՛յս տղաները, որ մինչև օրս կռվում են էնտեղ՝ ներսում, հայր ու տղա, երկու եղբայր, նկարիչ ու գրող, երիտասարդ ու տարեց, որոնք այսօր տղամարդ են դարձել ու շարունակում են իրենց հայրենիքի պաշտպանությունը, և ոչ մեկին թող չթվա, թե հնարավոր կլինի ծնկի բերել այս տղաներին։ Դո՛ւրս եկեք տներից, եթե ուզում եք, որ հեռանա Սերժիկը՝ Սե՛ր–ժի՛կ, հե՛–ռա՛–ցի՛ր։ Դրա համար մեզ էստեղ պետք է կես միլիոն հայություն, ո՛չ սոցիալական ցանցերում, այլ էստեղ՝ էս մատույցներում։

Երբե՛ք չկասկածեք, պիտի հավատաք, որովհետև եթե կասկածեք, չի լինի հաղթանակ, բայց հաղթանակ կլինի, որովհետև մենք բոլորս հավատում ենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը