Քաղաքական

24.07.2016 21:04


«Այս վարչախումբը պետք է հասկանա, որ ժողովուրդը պատրաստ չէ ներել»

«Այս վարչախումբը պետք է հասկանա, որ ժողովուրդը պատրաստ չէ ներել»

-Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել, և պատրաստ չեն զիջման: Որքան ժողովուրդն իր աջակցությունը և զորակցությունը ցուցաբերի նրանց, այդքան մեր բոլորի նպատակները կմոտենան իրականությանը,- այսօր՝ հուլիսի 24-ին, Խորենացի փողոցի ՊՊԾ գնդի հարակից տարածքում տեղի ունեցող ցույցի ժամանակ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ալեգ Ենիգոմշյանը:

Նա նշել է, որ այս օրերին բռնատիրական միջոցները շարունակվել են, և հազարավոր ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ շարունակում են ենթարկվել կտտանքների և ձերբակալվել:

-Եթե իշխանություններին թվում է, թե այս միջոցներով պայքարող ժողովրդի կամքը և վճռականությունը կոտրելու են, ապա իրենք տեսնում են ճիշտ հակառակը,- ասել է Ենգոմշյանը,– մենք բոլորս միայն կսպասենք, որ ողջամտությունը դառնա համատարած, և այս վարչախումբը հասկանա, որ այս ժողովուրդը պատրաստ չէ ներել: Սա վերջն է: Կա՛մ մենք երկիր ենք կորցնում, կա՛մ այդ ժողովորդը հաղթանակելու է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը