Կարծիք

24.07.2016 07:49


ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը արդյունավետ ծառայում են միայն ընդդիմադիրներ գաղտնալսելու համար

ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը արդյունավետ ծառայում են միայն ընդդիմադիրներ գաղտնալսելու համար

Ոստիկաններ ու ԱԱԾ-ականեր, դուք սույն թվականի մայիսի 20-ին ձերբակալել եք Ժիրայր Սեֆիլյանին, առ այն, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում»:
ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծել էիք, որ համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների եք կատարել այդ ամենը բացահայտելու համար:
Այս ամենից հետո, ընդամենը երկու ամիս անց՝ հուլիսի 17-ին ձեր կողմից ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները իրականացնում են այն ամենը ինչի համար դուք արդեն ձերբակալել եք Ժիրայրին:
Այդ ամբողջ ընթացքում դուք գաղտնալսել, հետեւել ու հետապնդել եք Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներին ու չեք կարողացել պարզել, որ 21 հոգի նախապատրաստում է Երեւանի ՊՊԾ գնդի շենքի զինված գրավումը:
Այսքանից հետո կարելի է մի եզրահանգում անել՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը արդյունավետ ծառայում են միայն ընդդիմադիրներ գաղտնալսելու ու քաղաքացիներ խոշտանգելու համար: Լուրջ գործերի ժամանակ նրանց արդյունավետությունը համարյա զրոյական է:
Հ.Գ.
Հիշեցնեմ, թե՞ չհիշեցնեմ, որ դուք 2014թ. չկարողացաք ձերբակալել Պերմյակովին ու ձեր քթի տակ նրան ձերբակալեցին ռուսները։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը