Ենիգոմշյանը պնդում է՝ Վիտալի Բալասանյանը խեղաթյուրել է Սեֆիլյանի խոսքը (տեսանյութ)
Խորենացու փողոցում ելույթ ունենալով՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է, որ շարժումը սասանելու համար իշխանությունները դիմում են ստի քաղաքականությանը: Օրինակ, այն հայտարարությունը, թե «Սասնա ծռերը» պատրաստվում է զենքերը վայր դնել։
Ենիգոմշյանը նաև հերքել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանիհայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականն այլևս չի պահանջում.
-Խեղաթյուրել է իրականությունը։ Ես էլ եմ այնտեղ եղել այդ զրույցի ժամանակ և այդ արտահայտությունը կոնտեքստից դուրս է,-նշել է Ենիգոմշյանը՝ պնդելով, որ Սեֆիլյանը հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան ԱվետիսյանըArmLur.am-ին հայտարարել է, որ ՊՊծ գնդի տարածքում երեկվա հանդիպման ժամանակ Վիտալի Բալասանյանը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, ոստիկանի վարքագիծ է դրսևորել, ուստի մենք հրաժարվում ենք նրա միջնորդական առաքելությունից.
«Վիտալի Բալասանյանն այսօր մեր ապստամբական հոգին, մեր աշխատանքը զրոյացրեց, մեր գործողությունները հավասարեցրեց ոչ մի բանի»:
Հարցին` Վիտալի Բալասանյանի կոնկրետ ո՞ր քայլն է նրանց նման որոշման կայացման դրդել, Վարուժան Ավետիսյանը չմանրամասնեց` նշելով միայն, որ նախնական պայմանավորվածությունները նրա կողմից չեն կատարվել, նա հարցազրույցներից մեկի ժամանակ սուտ տեղեկություն է հաղորդել, թե Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանից:
Ենիգոմշյանը պնդում է՝ Վիտալի Բալասանյանը խեղաթյուրել է Սեֆիլյանի խոսքը (տեսանյութ)
Խորենացու փողոցում ելույթ ունենալով՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է, որ շարժումը սասանելու համար իշխանությունները դիմում են ստի քաղաքականությանը: Օրինակ, այն հայտարարությունը, թե «Սասնա ծռերը» պատրաստվում է զենքերը վայր դնել։
Ենիգոմշյանը նաև հերքել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականն այլևս չի պահանջում.
-Խեղաթյուրել է իրականությունը։ Ես էլ եմ այնտեղ եղել այդ զրույցի ժամանակ և այդ արտահայտությունը կոնտեքստից դուրս է,-նշել է Ենիգոմշյանը՝ պնդելով, որ Սեֆիլյանը հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ArmLur.am-ին հայտարարել է, որ ՊՊծ գնդի տարածքում երեկվա հանդիպման ժամանակ Վիտալի Բալասանյանը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, ոստիկանի վարքագիծ է դրսևորել, ուստի մենք հրաժարվում ենք նրա միջնորդական առաքելությունից.

7or.am